-
16.12.2014|
15:27
ԱԺ այսօրվա արտահերթ նիստի մեկնարկին գրանցվել է 76 պատգամավոր. քվորումն ապահովվել է: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հարցրել է. «Էս «Ժառանգությունը» բոյկոտը դադարեցրե՞լ է»՝ նայելով դահլիճում նստած Զարուհի Փոստանջյանի ուղղությամբ:
-
15.12.2014|
13:44
«Մարզերն էլ են Հայաստան...»,- այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ով պատգամավոր է ընտրվել Վանաձորի մեծամասնական ընտրատարածքից:
-
14.12.2014|
17:47
Այսօր համայնքապետ են ընտրում Հայաստանի բորոլր տասը մարզերի 26 համայնքներում: Այս ընտրությունների քաղաքական նշանակությունը գերագնահատել պետք չէ, ամեն դեպքում՝ ընտրվում են պաշտոնյաներ, որոնք զբաղվելու են տեղական նշանակության ընտրություններով:
-
14.12.2014|
16:38
1998-ի սկզբին, երբ Հայաստանում տեղի էին ունենում մահափորձեր, կրակոցներ, զարմանալի իրադարձություններ, շատերս չէինք կարող ենթադրել, որ գործ ունենք ոչ թե ինչ-որ «ռազբորկաների», այլ մի գործընթացի հետ, որը վերջանալու է նախագահի հրաժարականով:
-
13.12.2014|
19:24
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ին զանգվածային լրատվության միջոցներով տեղեկատվություն էր տարածվել, որ նախորդ օրը հարձակման ու ծեծի են ենթարկվել «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանն ու «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը:
-
13.12.2014|
19:23
«Ցանկացած իրավախախտում մեր կուսակցության համար ընդունելի չէ, զոռբայությամբ և բիլակներով հարցերին լուծում տալը դատապարտելի է: Հարցը գտնվում է իրավական տիրույթում»՝ ասել է ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
-
13.12.2014|
19:23
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Tert.am-ի խնդրանքով մեկնաբանել է վերջին օրերին ազատամարտիկների հետ տեղի ունեցած միջադեպերն ու արձագանքները:
-
13.12.2014|
19:21
Մենք այստեղ հանրահավաք չենք անում, մենք այսօր փորձել ենք այստեղ համախմբել բոլոր նրանց, ովքեր ցավ են ապրում Հայաստանի այսօրվա իրավիճակի համար, ովքեր ուզում են վաղվա օրը լուսավոր տեսնել, մենք այստեղ այսօր համաժողով ենք անում՝ Եռաբլուրում ազատամարտիկների հավաքի ժամանակ բոլոր ազատամարտիկների անունից հայտարարեց ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը:
-
13.12.2014|
18:41
«Մենք երբեք հակադիր խրամատներում չենք եղել, պատերազմի ծանրագույն տարիներին ու հետո նույն նվիրական խնդիրն ենք կատարել, ու թեև այսօր շատ հարցերի նկատմամբ տարբեր ըմբռնումներ, մոտեցումներ, ինչպես նաև՝ հասարակության մեջ տարբեր պահվածք ունենք, ոչ ոք չպիտի փորձի ազատամարտիկներին թշնամական ճամբարներում ներկայացնել: Եվ վատ բեմադրված դրամատիզմ հաղորդել այս միջադեպերին»:
-
12.12.2014|
01:03
90-ականների սկզբից, երբ Հայաստանում ձևավորվեց ընդդիմադիր շարժում, դրա ղեկավարումը ստանձնած տարբեր գործիչներ ու կուսակցություններ գրեթե նույն սխալներն են կրկնել, ինչի պատճառով իշխանությունների համար գրեթե կանխատեսելի են դարձել ընդդիմադիրների գործողություններն ու վարքագիծը: